Ա Սերիա. «Նապոլի»-ն մեծ դժվարությամբ հաղթեց «Բոլոնյա»-ին (տեսանյութ)

29 Դեկտեմբերի 2018 23:03
Ա Սերիա. «Նապոլի»-ն մեծ դժվարությամբ հաղթեց «Բոլոնյա»-ին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Նապոլի»-ն սեփական հարկի ներքո 3:2 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց «Բոլոնյա»-ին:

Նեապոլիտանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը, մեկ անգամ էլ Դրիս Մերտենսը: Հյուրերից աչքի են ընկել Սանտանդերը և Դանիլոն:

Այս հաղթանակից հետո «Նապոլի»-ն վաստակեց 44 միավոր և շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում:

«Նապոլի» - «Բոլոնյա»՝ 3:2 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: