Ա Սերիա. Ռոնալդուն փրկում է «Յուվենթուս»-ին, այլ արդյունքներ (տեսանյութ)

26 Դեկտեմբերի 2018 19:56
Ա Սերիա. Ռոնալդուն փրկում է «Յուվենթուս»-ին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ա Սերիա. «Յուվենթուս»-ը

Իտալական Ա Սերիաում այսօր մեկնարկել էր 18-րդ տուրը: Տուրի մեկնարկային խաղում «Ֆրոզինոնե»-ն գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Միլան»-ի հետ:

Չեմպիոնը՝ «Յուվենթուս»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին: Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խաղից առաջ նշել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի լինելու մեկնարկային կազմում: Առաջ անցնելով նշենք, որ «Ատալանտա»-ն հզոր դիմադրություն ցույց տվեց կարգով ավելի բարձր մրցակցին և կարողացավ ոչ-ոքի՝ 2:2 ավարտվել հանդիպումը:

Խաղի հաշիվը բացվել էր 2-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ էր դարձել Ջիմսիտին: 22 րոպե անց Սապատան խփել էր պատասխան գնդակը: Ընդմիջումից հետո գլխավոր իրադարձությունը Բենտանկուրի կարմիր քարտն էր հանդիպման 53-րդ րոպեին: Ուրուգվայցին կոպիտ խաղի համար 2-րդ դեղինն էր ստացել և հեռացվել խաղադաշտից: 56-րդ րոպեին Սապատան դուբլ էր ձևակերպել՝ առաջ մղելով իր թիմին: 65-րդ րոպեին Ռոնալդուն, փոխարինման դուրս գալով, կարողացել էր հավասարեցնել հաշիվը:

«Ատալանտա» - «Յուվենթուս»` 2:2

0:1՝ Ջիմսիտի (2'ինքնագոլ), 1:1՝ Սապատա (24'), 2:1՝ Սապատա (56'), 2:2՝ Ռոնալդու (78')

Ձեզ ենք ներկայացնում նաև մյուս հանդիպումների արդյունքները:

«Կալյարի» - «Ջենոա»՝ 1:0

1:0՝ Ֆարիաս (45')

«Բոլոնյա» - «Լացիո»՝ 0:2

0:1՝ Ֆելիպե (30'), 0:2՝ Լուլիչ(89')

«Սամպդորիա» - «Կիևո»՝ 2:0

1:0՝ Կուալյարելա (47'), 2:0՝ Ռամիրես (59')

«Ֆիորենտինա» - «Պարմա»՝ 0:1

0:1՝ Ինգլես (45')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: