«Յուվենթուս»-ը մտադիր է երկարաձգել թիմի հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Խորվաթ ֆուտբոլիստի ներկայացուցիչները ներկա պահին քննարկում են թուրինյան ակումբի հետ գործարքի մանրամասները:
32-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետը «Ծեր սինյորա»-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Նշվում է, որ «Յուվե»-ն պատրաստ է երկու կամ երեք մրցաշրջանով երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն Մանջուկիչի աշխատավարձը 3,5 միլիոն եվրոյի փոխարեն կդառնա 3: