«Յուվենթուս»-ը պատրաստվում է Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ կատարել

06 Դեկտեմբերի 2018 21:44
«Յուվենթուս»-ը պատրաստվում է Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ կատարել

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը: Նշվում է, որ «ծեր սինյորա»-ն պատրաստվում է մոտ ապագայում առաջարկ կատարել մադրիդյան կողմին:

Հիշեցնենք, որ Իսկոն ներկա պահին լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ:

Երիտասարդ խաղացողի տրանսֆերը գնահատվում է 90 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: