«Ռոմա»-ի ֆուտբոլիստը հավանել է «Առաջ «Լացիո»» հեշթեգով գրառումը (լուսանկար)

06 Դեկտեմբերի 2018 19:51
«Ռոմա»-ի ֆուտբոլիստը հավանել է «Առաջ «Լացիո»» հեշթեգով գրառումը (լուսանկար)

 «Ռոմա»-ի կիսապաշտպան Խավիյեր Պաստորեն թվիթեր միկրոբլոգում հավանել է «Լացիո»-ի խաղացող Խավիյեր Կորեայի գրառումը: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Կորեայի գրառումը այսպիսին է եղել.
«Մենք շարունակում ենք աշխատել, մենք միասին ենք: Առաջ «Լացիո»»:

Այս ամենը մեծ դժգոհություն է առաջացրել «գայլեր»-ի երկրպագուների շրջանում, որոնք ֆուտբոլիստից պահանջել են ավելի հարգալից լինել ակումբի ավանդույթների նկատմամբ:

Հավելենք, որ ֆուտբոլիստները հայրենակիցներ են և ծանոթ են միմյանց:

Ընթացիկ մրցաշրջանում Սերիա Ա-ում հռոմեական ակումբի կազմում Պաստորեն 8 խաղի է մասնակցել, որոնցում 2 գոլ է խփել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: