Tiki Taka. Իկարդին դեռ չի շտապում «Ինտեր»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում

11 Հոկտեմբերի 2018 22:10
Tiki Taka. Իկարդին դեռ չի շտապում «Ինտեր»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին դեռևս չի շտապում միլանյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Tiki Taka-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի ֆուտբոլիստը սպասում է Մադրիդի «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկներին, քանի որ երկու ակումբն էլ հետաքրքրված է նրա ծառայություններով:

Նշենք, որ Իկարդիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 96 միլիոն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: