Ալեգրին պատմել է, թե «Բոլոնյա»-ի դեմ խաղում ինչու չի փոխարինել Ռոնալդուին

27 Սեպտեմբերի 2018 14:28
Ալեգրին պատմել է, թե «Բոլոնյա»-ի դեմ խաղում ինչու չի փոխարինել Ռոնալդուին

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, թե Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Բոլոնյա»-ի դեմ խաղում ինչու չի փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մեր ֆուտբոլիստներից ոմանք վնասվածքներ ունեն, և ես ստիպված էի մի քանիսին հանգստի հնարավորություն տալ: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա երկրորդ խաղակեսում ցանկանում էի նրան փոխարինել, որպեսզի նա նույնպես հանգստանար: Սակայն ես դա չարեցի, քանի որ տեսա, որ նա վառվում է խաղադաշտում մնալու և գոլ խփելու ցանկությունից: Իտալիայում բարդ է խաղալը, բայց առայժմ հիացած եմ Կրիշտիանուի տաղանդով և աշխատասիրությամբ: Նա յուրահատուկ տեխնիկա ունի, և հենց դա էլ նրան չեմպիոն է դարձնում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղում «ծեր սինյորա»-ն 2:0 հաշվով հաղթել էր «Բոլոնյա»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: