Խեդիրան հրաժարվել է երկու գերակումբի առաջարկներից

14 Սեպտեմբերի 2018 19:48
Խեդիրան հրաժարվել է երկու գերակումբի առաջարկներից

«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան նախորդ ամռանը հայտնվել է միանգամից երկու գերակումբի ուշադրության կենտրոնում: 

Calciomercato.com-ի հաղորդմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստի հետ ցանկացել են պայմանագիր կնքել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: 
 
Սակայն 31-ամյա խաղացողը որոշում է կայացրել մնալ թուրինյան ակումբում: 
 
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնն օրերս նոր համաձայնագիր կնքեց «Ծեր սինյորա»-ի հետ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: