Չեմ զարմանա, եթե Պոգբան վերադառնա «Յուվենթուս». Պիրլո

14 Սեպտեմբերի 2018 13:33
Չեմ զարմանա, եթե Պոգբան վերադառնա «Յուվենթուս». Պիրլո

«Յուվենթուս»-ի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնել է, որ ամենևին էլ չի զարմանա, եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան վերադառնա թուրինյան ակումբ:

«Բոնուչիի վերադարձն ինձ անակնկալի բերեց: Չէի սպասում, որ նա կվերադառնա «Միլան»-ի կազմում ընդամենը 1 մրցաշրջան անցկացնելուց հետո: Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նրա վերադարձն ինձ ամենևին էլ չի զարմացնի. չէ՞ որ «Յուվենթուս»-ը միշտ էլ ձգտում է համալրվել լավագույն ֆուտբոլիստներով: Եթե ինչ-որ մեկը հեռանում է, դա չի նշանակում, որ վերադարձն այլևս հնարավոր չէ»,- 39-ամյա իտալացու խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լա Լիգայում՝ «Բարսելոնա»-ի կամ «Ռեալ»-ի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: