«Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելին խոստովանել է, որ նա տպավորված է թիմի հարձակվող Մարիո Մանջուկիչով:
«Մարիոն անհավանական ֆուտբոլիստ է, ես ուղղակի պաշտում եմ նրան: Նա ցանկանում է հաղթել բոլոր մրցաշարերում, ինչպես և բոլորը «Յուվենթուս»-ում:
Խորվաթիան տարբեր սպորտաձևերում չեմպիոնների է դաստիրակում: Եվ Մանջուկիչն այդ երկրի մեծագույն տաղանդներից մեկն է», - թուրինյան ակումբի ղեկավարի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: