Ա Սերիա. «Ռոմա»-ն մարտական ոչ-ոքի խաղաց «Ատալանտա»-ի հետ (տեսանյութ)

28 Օգոստոսի 2018 00:27
Ա Սերիա. «Ռոմա»-ն մարտական ոչ-ոքի խաղաց «Ատալանտա»-ի հետ (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Ռոմա»-ն «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալեց «Ատալանտա»-ին:

Հանդիպումն անցավ գոլառատ և դրամատիկ պայքարում. գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3:

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Խավիեր Պաստորեն, Ալեսանդրո Ֆլորենցին և Կոստաս Մանոլասը: Վերջինիս՝ 82-րդ րոպեին խփած գնդակը «Ռոմա»-ին փրկեց պարտությունից:

Նշենք, որ «Ատալանտա»-ի կազմում Էմիլիանո Ռիգոնին դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիմոտի Կաստանը:

Այս ոչ-ոքիից հետո «Ատալանտա»-ն և «Ռոմա»-ն ունեն չորսական միավոր և համապատասխանաբար գտնվում են 4-րդ և 5-րդ հորիզոնականներում:

«Ռոմա» - «Ատալանտա»` 3:3
1:0՝ Պաստորե (2'), 1:1՝ Կաստան (19'), 1:2, 1:3՝ Ռիգոնի (22', 38') 2:3՝ Ֆլորենցի (60'), 3:3՝ Մանոլաս (82') 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: