Ա Սերիա. «Յուվենթուս»-ը հաղթեց «Լացիո»-ին. Ռոնալդուն՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

25 Օգոստոսի 2018 21:56
Ա Սերիա. «Յուվենթուս»-ը հաղթեց «Լացիո»-ին. Ռոնալդուն՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց Հռոմի «Լացիո»-ի հետ:

«Ծեր սինյորա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը և հերթական 3 միավորը վաստակեց:

Հանդիպման նախ 30-րդ րոպեին Պյանիչը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 75-րդ րոպեին՝ Ռոնալդուի փոխանցումից հետո. աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը:

«Յուվենթուս»-ը վաստակած 6 միավորով մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում է, իսկ «Լացիո»-ն՝ 19-րդը:

«Յուվենթուս» - «Լացիո»՝ 2:0
1:0՝ Պյանիչ (30'), 2:0՝ Մանջուկիչ (75')

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: