Իտալական «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը պատրաստվում է իրականություն դարձնել Մարսելոյի տեղափոխությունը թուրինյան ակումբ:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, Մենդեշը բանակցություններ է վարում «արքայական» ակումբի հետ, որպեսզի վերջինս համաձայնի վաճառել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Գործարքը կարող է կայանալ 40-60 միլիոն եվրոյի դիմաց:
Նշենք, որ Ռոնալդուն և Մարսելոն բավական երկար ժամանակ է, ինչ ընկերություն են անում, և միանգամայն հնարավոր է, որ Մենդեշը բանակցություններ է վարում պորտուգալացի ֆուտբոլիստի խնդրանքով: