«Յուվենթուս»-ը կլինի Ռոնալդուի վերջին ակումբը. գործակալ

11 Հուլիսի 2018 23:21
«Յուվենթուս»-ը կլինի Ռոնալդուի վերջին ակումբը. գործակալ

«Յուվենթուս»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:

«Ես շատ եմ վստահում Ռոնալդուին: «Յուվենթուս»-ը կլինի նրա վերջին ակումբը: Ուրախ եմ, որ նա նման որոշում ընդունեց: Հենց այս ակումբ նա կավարտի իր հիանալի կարիերան»,- գործակալի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը:

Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ն պորտուգալացու տրանսֆերի դիմաց Մադրիդի «Ռեալ»-ին վճարել է 105 մլն եվրո: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: