«Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով

11 Հուլիսի 2018 20:48
«Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով

«Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Յուվենթուս»-ը իտալացի պաշտպանի տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ին առաջարկել է 13 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պահանջում է 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 28-ամյա Դարմիանը մասնակցել է 17 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: