Թուրքական «Գալաթասարայ»-ը մտադիր է թիմ հրավիրել Մարիո Մանջուկիչին:
Ստամբուլի ակումբը հույս ունի գայթակղել ֆուտբոլիստին հարձակման առաջատարի դերով, ինչպես նաև այն հանգամանքով, որ թիմը վերջերս գլխավորել է նրա հայրենակից Իգոր Տուդորը:
Մանջուկիչի գործող պայմանագիրը «Յուվենթուս»-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Ավելի վաղ հարձակվողը մերժել էր Չինաստան տեղափոխվելու առաջարկը: