Ֆիլիպո Ինձագին՝ «Բոլոնյա»-ի գլխավոր մարզիչ (լուսանկար)

13 Հունիսի 2018 18:16
Ֆիլիպո Ինձագին՝ «Բոլոնյա»-ի գլխավոր մարզիչ (լուսանկար)

Նախկինում հայտնի իտալացի հարձակվող Ֆիլիպո Ինձագին գլխավորեց «Բոլոնյա»-ն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բոլոնյա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ազատ էր մնացել մայիսի վերջին, երբ ակումբը հայտարարեց Ռոբերտո Դոնադոնիի հեռանալու մասին:

Բոլոնյացիները Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել էին 16-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Ինձագիի վերջին ակումբը եղել է «Վենեցիա»-ն, իսկ մինչ այդ 44-ամյա մասնագետը մարզել է «Միլան»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: