Իտալական ակումբը համաձայնության է եկել ԲԿՄԱ-ի կիսապաշտպանի հետ

13 Հունիսի 2018 17:37
Իտալական ակումբը համաձայնության է եկել ԲԿՄԱ-ի կիսապաշտպանի հետ

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մոտ է Թուրինի «Յուվենթուս» տեղափոխվելուն:

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, երկու ակումբներն արդեն համաձայնության են եկել Գոլովինի տրանսֆերի հարցում: 

Ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի համար իտալական ակումբը կվճարի 20 միլիոն եվրո: «Յուվենթուս»-ը ցանկանում է հնարավորինս շուտ գործարքն իրականացնել, քանի որ Մունդիալ-2018-ի ավարտից հետո ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է բարձրանալ:

Չի բացառվում, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Յուվենթուս»-ում կփոխարինի Միրալեմ Պյանիչին, ում ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: