«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ընթացիկ ամռանն ուժեղացնել թիմի ոչ միայն պաշտպանության և կիսապաշտպանության, այլև հարձակման գիծը:
Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ մանկունիանցիները հույս ունեն գնել «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլան»-ն ու «Բեշիկթաշ»-ը:
Խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության ձախողման դեպքում «կարմիր սատանաներ»-ը կփորձեն պայմանագիր կնքել «Վեսթ Հեմ»-ի հարձակվող Մարկո Արնաուտովիչի հետ: