«Յուվենթուս»-ը շուտով պայմանագիր կկնքի Բուֆոնին փոխարինողի հետ

16 Մայիսի 2018 18:20
«Յուվենթուս»-ը շուտով պայմանագիր կկնքի Բուֆոնին փոխարինողի հետ

«Ջենոա»-ի դարպասապահ Մատիա Պերինը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն: 

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ իտալացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ հնգամյա պայմանագիր է համաձայնացրել, ըստ որի՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա: 

Նշենք, որ «Յուվենթուս»-ը 25-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ դեռևս համաձայնության չի եկել «Ջենոա»-ի հետ:

«Ծեր սինյորա»-ն 12 միլիոն եվրո է առաջարկում Պերինի տեղափոխության համար, մինչդեռ «գրիֆոն»-ները ցանկանում են 20 մլն. ստանալ: 

Ավելի վաղ նշվում էր, որ Ջիանլուիջի Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: