«Լիվերպուլ»-ը միացել է Դոնարումայի տրանսֆերի համար պայքարին

16 Մայիսի 2018 18:00
«Լիվերպուլ»-ը միացել է Դոնարումայի տրանսֆերի համար պայքարին

«Միլան»-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոնարուման կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում: 

Tribalfootball-ի հաղորդմամբ՝ 19-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: 

Նշվում է, որ մերսիսայդյան ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է 68 միլիոն եվրո առաջարկել: 

Ավելի վաղ «Միլան»-ի մարզական տնօրենը հաստատել էր, որ «Նապոլի»-ի առաջին համար Պեպե Ռեյնան ամռանը կհամալրի «ռոսոներիներ»-ի շարքերը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: