ESPN. Բուֆոնը կարիերան ավարտելու որոշում է կայացրել

16 Մայիսի 2018 16:37
ESPN. Բուֆոնը կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Թուրինի «Յուվենթուս»-ի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը որոշել է ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի տեղեկություններով, դարպասապահն իր որոշման մասին կհայտնի մայիսի 17-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

40-ամյա Բուֆոնը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1995 թվականին և մասնակցել է 1051 հանդիպման: Կարիերայի ընթացքում Բուֆոնը 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, իսկ հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: