ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է գալիք մրցաշրջանից առաջ ամրապնդել թիմի կազմը և այդ պատճառով պատրաստ է մի շարք խաղացողների տրանսֆերներ վաճառել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ իրավիճակից ցանկանում է օգտվել «Յուվենթուս»-ն ու պայմանագիր կնքել փարիզցիների կիսապաշտպան Անխել դի Մարիայի ու պաշտպան Թոմ Մենյեի հետ:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ մրցաշրջանում արգենտինացին մոտ էր թուրինյան գրանդի կազմը համալրելուն, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: