Իտալական «Միլան»-ը մտադիր է թիմ բերել Թուրինի «Յուվենթուս»-ի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով, Մասիմիլիանո Միրաբելին հույս ունի համոզել Մանջուկիչին 2 տարվա պայմանագիր կնքել «ռոսոներիներ»-ի հետ:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը ձմռանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ուներ, բայց նախընտրեց մնալ «Յուվենթուս»-ում: