Սիմեոնեի որդին հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

03 Մայիսի 2018 14:10
Սիմեոնեի որդին հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

Իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ջովանի Սիմեոնեն հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ:

«Ես ինձ շատ լավ եմ զգում «Ֆիորենտինա»-ում և պետք է մտածեմ այստեղ մնալու մասին: Արդեն 1 տարի է, ինչ ակումբում եմ: Գոհ եմ երկրպագուներից, քաղաքից և այն մարդկանցից, ովքեր աշխատում են «Ֆիորենտինա»-ում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- 22-ամյա արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի որդու ծառայություններով հետաքրքրվում են «Միլան»-ը, «Սևիլիա»-ն, «Վալենսիա»-ն և «Վիլյառեալ»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ջովանի Սիմեոնեն «մանուշակներ»-ի կազմում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 13 գոլով և 3 գոլային փոխանցմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: