Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի ոտքին կար են դրել:
Խորվաթ ռմբարկուն վնասվածք էր ստացել «Ինտեր»-ի դեմ խաղում (3:2): «Ներաձուրիներ»-ի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն խաղային դրվագներից մեկում չափից դուրս կոպիտ գործեց, ինչի արդյունքում հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն կարմիր քարտ ցույց տվեց նրան:
Պլաստիկ վիրաբույժը մոտ 10 կար է դրել Մանջուկիչի ոտքին: Վիրահատությունն անցկացվել է տեղային անզգայացմամբ:
Այսպիսով, Մանջուկիչն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Բոլոնյա»-ի դեմ Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը: