«Յուվենթուս»-ը շուտով նոր պայմանագիր կկնքի Բարցալիի և Կյելինիի հետ

13 Մարտի 2018 17:55
«Յուվենթուս»-ը շուտով նոր պայմանագիր կկնքի Բարցալիի և Կյելինիի հետ

«Յուվենթուս»-ը մոտ է թիմի երկու ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելուն: 

Football Italia-ի հաղորդմամբ՝ թուրինյան ակումբը համաձայնեցրել է պաշտպաններ Ջորջիո Կյելինիի և Անդրեա Բարցալիի հետ նոր պայմանագրերը: 

Շուտով գործարքների մասին կհայտարարվի պաշտոնապես: Հարկ է նշել, որ իտալացի ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետները «Յուվենթուս»-ի հետ լրանում են 2018 թվականի ամռանը: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: