Բուֆոնը Մարադոնան է դարպասապահների շրջանում. Նոչերինո

13 Մարտի 2018 17:27
Բուֆոնը Մարադոնան է դարպասապահների շրջանում. Նոչերինո

«Յուվենթուս»-ի նախկին կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն գովեստի խոսքեր է հնչեցրել թուրինյան ակումբի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնի հասցեին: 

«Ինձ համար Բուֆոնը Մարադոնան է դարպասապահների շրջանում: Վերջին 20-25 տարվա ընթացքում նա լավագույնն է համարվում իր դիրքում: 

Հիասթափված եմ, որ Ջիջին շուտով կավարտի կարիերան», - իտալացու խոսքերն է փոխանցում Goal--ը: 

Հիշեցնենք, որ 40-ամյա Բուֆոնը որոշում է կայացրել առաջիկա ամռանն ավարտել կարիերան: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: