«Բոլոնյա» - «Ինտեր»՝ 0:1. «ներաձուրի»-ն խաղավերջում պոկում է հաղթանակը (տեսանյութ)

19 Փետրվարի 2017 17:34
«Բոլոնյա» - «Ինտեր»՝ 0:1. «ներաձուրի»-ն խաղավերջում պոկում է հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Բոլոնյա»-ին: Հանդիպումն ավարտվեց «ներաձուրի»-ի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 0:1 հաշվով: Խաղի միակ գնդակը 81-րդ րոպեին հեղինակեց փոխարինման մտած Գաբրիելը:

Այս խաղից հետո «Ինտեր»-ը վաստակում է 48 միավոր՝ 4-5-րդ հորիզոնականները կիսելով «Ատալանտա»-ի հետ, իսկ «Բոլոնյա»-ն 27 միավորով մնում է 13-րդ տեղում:

«Բոլոնյա» - «Ինտեր»՝ 0:1
0:1 Գաբրիել (81')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: