Մանջուկիչը հրաժարվել է տարեկան 15 մլն. եվրո աշխատավարձով տեղափոխվել Չինաստան

28 Դեկտեմբերի 2017 15:53
Մանջուկիչը հրաժարվել է տարեկան 15 մլն. եվրո աշխատավարձով տեղափոխվել Չինաստան

Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչին, սակայն մերժում է ստացել խորվաթ ֆուտբոլիստի կողմից:

Ինչպես տեղեկացնում է հայտնի լրագրող Տանկերդի Պալմերին, համաձայնության դեպքում Մանջուկիչը կարող էր տարեկան 15 մլն. եվրո աշխատավարձ ստանալ:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա խաղացողը 20 հանդիպում է անցկացրել «Յուվենթուս»-ի կազմում և աչքի ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: