Պաշտոնական. Բադշտուբերը տեղափոխվեց «Շալկե-04»

10 Հունվարի 2017 19:51
Պաշտոնական. Բադշտուբերը տեղափոխվեց «Շալկե-04»

Մյունխենի «Բավարիա»-ի կենտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը կարիերան կշարունակի «Շալկե-04»-ի կազմում: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Բադշտուբերը «Շալկե»-ի կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով: Մոտակա օրերին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի գելզենկիրխենյան ակումբի կազմում:

Հոլգեր Բադշտուբերի պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ լրանում է այս տարվա ամռանը: Նշենք նաև, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 28 րոպե: 



Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: