Վստահ չեմ, որ ճիշտ թեկնածու եմ Գերմանիայի հավաքականի համար. Կլոպ

10 Հոկտեմբերի 2019 17:18
Վստահ չեմ, որ ճիշտ թեկնածու եմ Գերմանիայի հավաքականի համար. Կլոպ

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի ցանկանում գլխավորել ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը:

«Գոնե այս պահին ես ցանկություն չունեմ գլխավորել Գերմանիայի հավաքականը: Ինձ շատ երջանիկ եմ զգում այնտեղ, որտեղ գտնվում եմ: Կարծում եմ, որ ես ճիշտ թեկնածու չեմ Գերմանիայի հավաքականի համար»,- ասել է Կլոպը:

Նշենք, որ Կլոպը «Լիվերպուլ»-ը գլխավորում է 2015 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: