Սանչոն հիանալի ֆուտբոլիստ է, բայց «Բավարիա»-ն նրա տեղը չէ. Ռիբերի

09 Հոկտեմբերի 2019 23:44
Սանչոն հիանալի ֆուտբոլիստ է, բայց «Բավարիա»-ն նրա տեղը չէ. Ռիբերի

«Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել «Բավարիա»:

«Սանչոն հիանալի ֆուտբոլիստ է, բայց «Բավարիա»-ում նրա դիրքում լավ խաղացողներ շատ կան: Նա որտեղ պետք խաղա, եթե կան Մյուլլերը, Գնաբրին, Կոմանը, Պերիշիչը, Կոուտինյոն և Լևանդովսկին: Լուրջ մրցակցություն է: Կարծում եմ Սանչոն լավ մրցաշրջան կանցկացնի, սակայն «Բավարիա»-ն նրա տեղը չէ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: