Իմ և Նոյերի հարաբերություններում ամեն ինչ կարգին է. Տեր Շտեգեն

09 Հոկտեմբերի 2019 15:30
Իմ և Նոյերի հարաբերություններում ամեն ինչ կարգին է. Տեր Շտեգեն

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի հետ իր հարաբերությունների մասին:

«Իմ և Նոյերի հարաբերություններում ամեն ինչ կարգին է: Մենք որևէ խնդիր չունենք իրար հետ և միասին պատրաստ ենք օգտակար լինել Գերմանիայի հավաքականին»,- ասել է Տեր Շտեգենը:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը հայտարարել էր, որ ցանկություն ունի ազգային հավաքականում այսուհետ հանդես գալ որպես հիմնական դարպասապահ՝ փոխարինելով Մանուել Նոյերին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: