Մյուլլերը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

09 Հոկտեմբերի 2019 16:47
Մյուլլերը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա մյունխենյան ակումբից, հայտնում է Sport Bild-ը:

Մյուլլերը դժգոհ է «Բավարիա»-ում ստացած իր խաղաժամանակից և վերջնական որոշում է կայացրել ակումբից հեռանալու հարցում: 

Նշենք, որ 30-ամյա հարձակվողը «Բավարիա»-ում հանդես է գալիս 2008 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 7 հանդիպման, որից միայն 3-ը՝ թիմի մեկնարկային կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: