«Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է լքել մյունխենյան ակումբը: Այս մասին հայտնում է Bild-ը:
Պատճառն այն է, որ 30-ամյա խաղացողը դժգոհ է թիմում ստացած քիչ խաղաժամանակից:
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը գրեթե միշտ մնում է պահեստայինների նստարանին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մյուլլերը կարող է տեղափոխվել Իտալիա: