Bild. «Բավարիա»-ն Նոյերին փոխարինողի է գտել

07 Հոկտեմբերի 2019 19:11
Bild. «Բավարիա»-ն Նոյերին փոխարինողի է գտել

«Բավարիա»-ն փոխարինող է գտել դարպասապահ Մանուել Նոյերին, ով մարտին կդառնա 34 տարեկան: Այս մասին հայտնում է Bild-ը: 

Այսօր գերմանացի ֆուտբոլիստին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է «Շալկե-04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը: 

Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը հաջորդ ամռանը կարող է անվճար պայմանագիր կնքել 23-ամյա խաղացողի հետ, ով ազատ գործակալի կարգավիճակ կունենա: 

Բանը նրանում է, որ Նյուբելը հրաժարվել է նոր համաձայնագիր կնքել գելզենկիրխենյան ակումբի հետ: 

Նոյերը «Բավարիա»-ի կազմում հանդես էր գալիս 2011 թվականից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: