«Հոֆենհայմ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
8-րդ տուրում Ադամյանի «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց չեմպիոն «Բավարիա»-ի հետ և Ադամյանի դուբլի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Տեղեկացնենք, որ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումների հայտացուցակում և Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստական հավաքը կսկսի հոկտեմբերի 7-ին: