«Բավարիա»-ն փոխարինող է գտել Նոյերին

07 Հոկտեմբերի 2019 14:40
«Բավարիա»-ն փոխարինող է գտել Նոյերին

Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Շալկե 04»-ի 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի խաղով, տեղեկացնում է Bild Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բավարիա»-ն ցանկանում է պայմանագիր կնքել Նյուբելի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում Նյուբելը «Շալկե 04»-ի կազմում մասնակցել է 8 հանդիպման և սեփական դարպասն ընդունել 7 գնդակ: 3 հանդիպում Նյուբելն անցկացրել է առանց գոլ բաց թողնելու:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: