Կրոսը ձախ ազդրի վնասվածք է ստացել

06 Հոկտեմբերի 2019 17:24
Կրոսը ձախ ազդրի վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բուժզննում է անցել, հայտնում է Marca-ն:

Գերմանացի կիսապաշտպանը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Գրանադա»-ի հետ խաղում ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել:

«Ռեալ»-ը Կրոսի ապաքինման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդել:

Նշենք, որ Տոնի Կրոսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալ»-ի բոլոր հանդիպումներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: