«Հոֆենհայմ»-ն արժանի հաղթանակ տարավ. Կովաչ

06 Հոկտեմբերի 2019 15:49
«Հոֆենհայմ»-ն արժանի հաղթանակ տարավ. Կովաչ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Հոֆենհայմ»-ի հետ հանդիպման արդյունքի մասին:

««Հոֆենհայմ»-ը լավ հանդիպում անցկացրեց և արժանի հաղթանակ տարավ: 

Պետք է դասեր քաղենք մեր սխալներից և փորձենք այլևս միավորների կորուստ թույլ չտալ»,- ասել է Կովաչը:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմ»-ը հայ հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Բավարիա»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: