Sport.es. «Բավարիա»-ն պատրաստ է կլորիկ գումարի դիմաց գնել Կոուտինյոյի ամբողջական տրանսֆերը

03 Հոկտեմբերի 2019 21:48
Sport.es. «Բավարիա»-ն պատրաստ է կլորիկ գումարի դիմաց գնել Կոուտինյոյի ամբողջական տրանսֆերը

«Բավարիա»-ն մտադրություն ունի ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Ֆելիպե Կոուտինյոյի ամբողջական տրանսֆերը: Այս մասին հաղորդում Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մրցաշրջանի մեկնարկում ցուցադրած իր խաղով բրազիլացին տպավորել է գերմանական գրանդի ղեկավարությանը և վերջինս ցանկանում է օգտվել պայմանագրով սահմանված կետից և 120 մլն եվրոյի դիմաց Կոուտինյոյին դարձնել թիմի լիիրավ անդամ:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» էր տեղափոխվել այս ամռանը վարձակալական հիմունքներով:

Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: