Նոյերն իր ապագայի վերաբերյալ որոշումը հայտնել է «Բավարիա»-ի ղեկավարությանը

22 Սեպտեմբերի 2019 23:28
Նոյերն իր ապագայի վերաբերյալ որոշումը հայտնել է «Բավարիա»-ի ղեկավարությանը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն իր ապագայի վերաբերյալ որոշում է ընդունել:

33-ամյա դարպասապահը ցանկանում է շարունակել մրցելույթները «Բավարիա»-ի կազմում և նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ:

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի նախկին չեմպիոնը պատրաստվում է կարիերան ավարտել 2020 թվականին տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունից հետո:

Նոյերի գործող պայմանագիրը «Բավարիա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: