«Բավարիա»-ն վերջնական որոշում է կայացրել Նոյերի ապագայի վերաբերյալ

11 Սեպտեմբերի 2019 13:19
«Բավարիա»-ն վերջնական որոշում է կայացրել Նոյերի ապագայի վերաբերյալ

«Բավարիա»-ն վերջնականապես որոշել է շարունակել գործակցությունը թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի հետ:

Ինչպես հաղորդում է SportBild-ը, մյունխենյան ակումբը նախատեսում է այս ամիս բանակցություններ սկսել 33-ամյա դարպասապահի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Գերմանացու գործող համաձայնագիրն ավարտվում է 2021 թվականին:

Հիշեցնենք, որ Նոյերը Բունդեսլիգայի գործող չեմպիոնի կազմում հանդես է գալիս 2011 թվականից ու այս ընթացքում հասցրել է ակումբային 17 տիտղոս նվաճել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: