Սանչոն կարիերան շարունակելու 2 ուղղություն է դիտարկում

04 Սեպտեմբերի 2019 13:14
Սանչոն կարիերան շարունակելու 2 ուղղություն է դիտարկում

Դորտմունդի «Բորուսիա»-ի վինգեր Ջեյդոն Սանչոն կցանկանար վերադառնալ Պրեմիեր լիգա կամ կարիերան շարունակել Լա լիգայի ակումբներից մեկում:

«Չեմ կարող գուշակել, թե ինչ կլինի ապագայում, սակայն դեմ չէի լինի վերադառնալ ԱՊԼ: Պրիմերան նույնպես հիանալի տեղ է երիտասարդ ֆուտբոլիստի համար:

Հիմա երջանիկ եմ Դորտմունդում, ու դա է գլխավորը: Չեմ ցանկանում ուշադրություն գրավել մամուլի միջոցով»,- անգլիացու խոսքերը փոխանցում է 90min.com-ը:

Հիշեցնենք, որ Սանչոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են մանչեսթերյան ակումբները, որոնք պատրաստ են մոտ 100 մլն ֆունտ ստերլինգ վճարել գործարքի համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: