Բունդեսլիգա. Գերմանիայի առաջնության նորեկը անակնկալ հաղթանակ տոնեց Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ (տեսանյութ)

31 Օգոստոսի 2019 22:42
Բունդեսլիգա. Գերմանիայի առաջնության նորեկը անակնկալ հաղթանակ տոնեց Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Ունիոն Բեռլին»-ը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: 

Առաջնության նորեկը անակնկալ հաղթանակ տոնեց. տանտերերի կազմւոմ գոլեր հեղինակեցին Բյուլտերն (22', 50') ու Անդերսոնը (75'): «Մեղուներ»-ից գոլ խփեց Ալկասերը (25'):

Դորտմունդցիները 6 միավորով 5-րդ տեղում են, «Ունիոն Բեռլին»-ն ունի 4 միավոր ու 10-րդն է:

 «Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: