Պաշտոնական. Լևանդովսկին երկարաձգեց պայմանագրի ժամկետը

29 Օգոստոսի 2019 19:18
Պաշտոնական. Լևանդովսկին երկարաձգեց պայմանագրի ժամկետը

 

Ռոբերտ Լևանդովսկին կշարունակի հանդես գալ «Բավարիա»-ի կազմում, տեղեկացնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, լեհ ռմբարրկուն երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
 
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում 31-ամյա ֆուտբոլիստը 2 խաղում 5 գնդակ է խփել:
 
Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բավարիա» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից 2014 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով:
 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: