Կոուտինյոն ավելի ուժեղ է դարձրել «Բավարիա»-ին. Լևանդովսկի

29 Օգոստոսի 2019 13:46
Կոուտինյոն ավելի ուժեղ է դարձրել «Բավարիա»-ին. Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Բավարիա»-ի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի մասին:

«Կոուտինյոն հրաշալի ձեռքբերում էր «Բավարիա»-ի համար: Ֆիլիպեի տեղափոխությամբ «Բավարիա»-ն ավելի հզոր է դարձել: Նա կարողանում է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ հարձակման կենտրոնում, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- ասել է Լևանդովսկին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը Կոուտինյոն «Բավարիա»-ում կանցկացնի վարձակալությամբ, իսկ մրցաշրջանի ավարտին մյունխենյան ակումբը հնարավորություն կունենա ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: