Ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ «Բավարիա»-ի հետ հաղթել ամեն ինչ. Էրնանդես

27 Օգոստոսի 2019 18:24
Ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ «Բավարիա»-ի հետ հաղթել ամեն ինչ. Էրնանդես

«Բավարիա»-ի պաշտպան Լուկա Էրնանդեսը, ով այս ամռանն էր միացել թիմին նշել է, որ ցանկանում է մյունխենցիների հետ նվաճել բոլոր տիտղոսները:

«Պարտադիր չէ երկար ժամանակ լինել այստեղ, որպեսզի տեսնես ակումբի մեծությունը: Դուք արդյունքի եք սպասում հենց առաջին օրվանից, իսկ դա հենց այն է, ինչ ինձ պետք է:

Ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ «Բավարիա»-ի հետ հաղթել ամեն ինչ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն Էրնանդեսի տրանսֆերի դիմաց «Ատլետիկո»-ին վճարել էր 80 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: