«Բորուսիա»-ի պաշտպանը՝ ՊՍԺ-ի թիրախում

27 Օգոստոսի 2019 15:50
«Բորուսիա»-ի պաշտպանը՝ ՊՍԺ-ի թիրախում

Դորտմունդի «Բորուսիա»-ի եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրան կարող է տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է Bild-ը:

ՊՍԺ-ն Գերեյրային պատրաստ է վճարել տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: «Բորուսիա»-ում պորտուգալացի պաշտպանը ստանում է տարեկան 3 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ում չեն ցանկանում հրաժարվել Գերեյրայի ծառայություններից և նոր պայմանագիր կառաջարկեն ֆուտբոլիստին: Գերեյրայի գործող պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ լրանում է 2020 թվականի ամռանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: